Առողջապահություն 3.2009
Համակարգիչը «բացահայտում» է այրոցի պատճառը
Այրոցի զգացումը յուրահատուկ ախտանիշ է, որը երկար ժամանակ ստիպում է հիշել իրեն: Կրծքավանդակի շրջանում «հրդեհի» առաջացման պատճառը օգնում է գտնել համակարգչային մեթոդը, որը բժիշկները ախտորոշման «ոսկե ստանդարտ» են անվանում: Դա կերակրափողի օրվա թթվայնության վերահսկումն է:
Կրծքավանդակի հետին մասում այրոցի զգացում առաջանում է ուտելուց կամ մարմնի դիրքը փոխելուց հետո: Խնդիրն այն է, որ ստամոքսից թթվային զանգվածը հետ է մղվում դեպի կերակրափող, որն անվանում են ստամոքսակերակրափողային ռեֆլյուքս: Դրա պատճառը ստամոքսի և կերակրափողի միջև գտնվող կլոր մկանի (սֆինկտեր) թույլ գործունեությունն է, և քանի որ կերակրափողի պատերը խիստ զգայուն են ստամոքսի թթվային զանգվածի նկատմամբ, ուստի և այրող ցավով են արձագանքում այդ զանգվածին: Այրոց կարող է առաջանալ առանց կերակրափողի լորձաթաղանթի տեսանելի վնասվածքների, որը համարվում է ֆունկցիոնալ:
Ապացուցված է, որ այրոցի զգացում կարող է առաջանալ չափազանց տաք, կծու, ճարպոտ կերակուր, տապակած ուտեստներ, քաղցրավենիք (շոկոլադ, խմորեղեն և այլն) ուտելուց, գազավորած հեղուկներ, ալկոհոլ, թունդ սուրճ կամ թեյ խմելուց հետո:
Այրոցի առաջացմանը նպաստում են սնունդ ընդունելուց հետո առաջին երկու ժամում մարմնի հորիզոնական դիրքը կամ թեքումները, մարմնի հավելյալ զանգվածը, ծխելը, պարբերաբար շատ ուտելը (ստամոքսի լայնացում), հղիությունը: Բժիշկների կարծիքով, ռիսկի լրացուցիչ գործոն են նաև ստամոքսաաղիքային տրակտի հարթ մկանները թուլացնող դեղամիջոցները (սպազմոլիտիկներ, նիտրատներ, տրանկվիլիզատորներ և այլն):
Գոյություն ունեն ռեֆլյուքսի առկայության կամ բացակայության հիմնական պատճառը բացահայտող, ինչպես նաև կերակրափողի լորձաթաղանթի վիճակը որոշող մեթոդներ: Դրանցից մեկը կերակրափողի օրվա թթվայնության վերահսկումն է, որն էլ ներկայումս անվանում են ախտորոշման ‚ոսկե ստանդարտե: Սարքավորման օգնությամբ որոշում են մի շարք ախտանիշների (այրոց, հազ, քնած ժամանակ շնչառության կանգ` ապնոէ, ցավեր կրծքավանդակի հետին մասում, խռպոտ ձայն, տհաճ հոտ բերանից, կարիես) պատճառները: Չափումները կատարվում են նուրբ զոնդի (այն քթի միջով մտցվում է կերակրափող) և ինքնատեղաշարժվող-գրանցող բլոկի օգնությամբ:
Հետազոտությունը անհարմարավետություն չի պատճառում, այն չի պահանջում ապրելաձևի, սննդի բնույթի փոփոխություն, օգնում է բացահայտել կապը ախտանիշների և ստամոքսի ու կերակրափողի թթվայնության միջև, հավաստիորեն գնահատել ստամոքսաաղիքային տրակտի վերին բաժինների ֆունկցիաները, տարբերակել սրտի և կերակրափողի հետ կապված ցավերը, իսկ ամենակարևորը` ընտրել հայտնաբերված հիվանդությունների բուժման ավելի արդյունավետ եղանակ: Ախտաբանական վիճակ է, եթե օրվա մեջ կերակրափողի ստորին հատվածում մեկ ժամում, մարմնի ուղղահայաց (արթուն վիճակ) դիրքում` 91 րոպեի, հորիզոնական դիրքում (քնած ժամանակ)` 18 րոպեի ընթացքում գրանցվում է 4.0-ից ցածր թթվայնություն:
Եթե ռեֆլյուքսի տևողությունն ավելի կարճ է, սակայն այրոց է առաջացել, բժիշկներն այն ֆունկցիոնալ են համարում, այսինքն, բուժումն արագ արդյունք կտա, եթե մարդը փոխի կյանքի որակը, սննդի բնույթը և վերացնի օրգանիզմի վրա ազդող այն գործոնները, որոնք այրոցի առաջացման պատճառ են դառնում:
01.10.2009 Կարդացեք նաև
08.10.2009
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ